Գլխավոր էջ »
2013 » Մարտ » 18 » Ջերմուկի քաղաքային գրադարանի առօրյան
12:55 Ջերմուկի քաղաքային գրադարանի առօրյան |
| Ջերմուկի քաղաքային գրադարանում ընթերցողների պակաս երբեք չի զգացվում:Անսովոր աշխուժություն է հասկապես դպրոցահասակ երեխաների շրջանում:Գույնզգույն գրքերը, ընթերցանության համար նախատեսված սրահն ու աշխատակիցների բարեհամբյուր մոտեցումը՝ստիպում են երեխաներին գրեթե ամեն օր այցելել գրադարան: Մեկ տարի առաջ նախաձեռնված ծրագրի համաձայն՝ Ջերմուկի քաղաքապետարանի ջանքերով 3 գրադարանները միավորվեցին և կառուցվեց նորը՝ ամենաժամանակակից ստանդարտներով:Աշխատանքը բարդ էր և եռանդուն , սակայն 1 տարին բավարար էր՝ գրադարանի ֆոնդը լիարժեք համալրելու և միևնույն ժամանակ ընթերցողներ սպասարկելու, ֆոնդը թվայնացնելու, միջոցառումներ կազմակերպելու համար:Նոր գրադարանի բացումով ավելի հաճելի դարձավ, ոչ միայն աշխատակիցների ամենօրյա աշխատանքը , այլ միանգամից ավելացավ ընթերցողների թիվը: Վերանորոգված գրադարանը 2012թ-ի տվյալներով ունեցել է 500-ից ավելի ընթերցող,իսկ 2013 թվականի փետրվարի 26- ի դրությամբ ընթերցողների թիվը հասնում է 360-ի, հաճախումները՝1186, դուրս տրված գրականությունը՝ 1210:Ընթերցողների միջին քանակը օրվա ընթացքում հասնում է 25-30: Ամռանը գրադարանի ակտիվ ընթերցողներ են դառնում նաև Ջերմուկում իրենց հանգիստն անցկացնող այցելուները ՝ կիսելով իրենց տպավորությունը, ոչ միայն տեսարժան քաղաքի մասին, այլև գոհունակություն հայտնում քաղաքի ղեկավարությանը՝ մեր օրերում գրադարանին այդքան մեծ ուշադրություն դարձնելու և որպես մշակութային օջախ իր նպատակին ծառայեցնելու համար:Գրադարանում այժմ կատարվում են թվայնացման աշխատանքներ:Գրադարանի կայքէջում ամբողջությամբ տեղադրվել է ֆոնդը, կլինեն նաև երեխաներին հետաքրքրող նյութեր, հեքիաթներ, հայ հանճարների մասին պատմող կենսագրական տվյալներ, աֆորիզմներ:Ներկայացնում ենք կայքի ոչ լիարժեք տարբերակը՝ /http://jermukgradaran.info/ |
|
Դիտումներ: 579 |
Ավելացրեց: JOURNALIST
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|