MENU
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 22 » Մարտի 23-ին Հայաստանը կմասնակցի «Մոլորակի ժամը 2013» համաշխարհային ակցիային
18:01
Մարտի 23-ին Հայաստանը կմասնակցի «Մոլորակի ժամը 2013» համաշխարհային ակցիային

On March 23 Armenia To Take Part in

2013թ-ի մարտի 23-ին, ժ. 20:30-ից 21:30-ը Երևանում կանցկացվի  «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիա: Մեկ ժամով կանջատվեն մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի և օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաև փողոցային լուսավորությունը: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF), ՀՀ Բնապահպանության նախարարությունը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմանդրամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը, HSBC Բանկ Հայաստանը, «Բեսթ վեսթերն կոնգրես» հյուրանոցը համախմբվել են մասնակցելու և Հայաստանում ևս մեկ անգամ անցկացնելու «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիան, որի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման: Այս մասին տեղեկացնում է WWF-ը:

Արդեն հինգերորդ տարին է, որ Հայաստանը մասնակցում է «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային:

«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Հարկ է նշել, որ մասնակից քաղաքների թիվը տարեցտարի աճում է, և 2012թ. կազմել էր 37 մայրաքաղաք: Գնալով ակցիան ձեռք է բերում մեծ հեղինակություն` ապահովելով ավելի քան 1 մլրդ-ից ավել բնակչության մասնակցություն ողջ աշխարհում:

2013թ-ին «Մոլորակի ժամ»-ին մասնակցելու են աշխարհի ավելի քան 150 պետություններ: Այն տեղի կունենա ամբողջ աշխարհում 2013թ-ի մարտի 23-ին:


http://www.ecolur.org/hy/news/officials/on-march-23-armenia-to-take-part-in-vearth-hour-2013v-event/4699/

ecolur.org

Դիտումներ: 556 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0