MENU
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 16 » Մեծ պահքի 34-րդ օր. օրվա խորհուրդը
12:28
Մեծ պահքի 34-րդ օր. օրվա խորհուրդը
Սբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մուտքի հիշատակության օր
Ընթերցվածք` Իմստ. 1.15-2.22, Միք. 7.7-10, Փիլիպ. 1.12-21, Մատթ. 16.24-28

Այսօր հայոց առաջին կաթողիկոս սբ Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից տարվա մեջ առաջինն է, որ, ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի, նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում սբ Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների:
Այսօրվա սուրբգրային ընթերցվածքն իր պատգամով հար և նման է օրվա խորհրդին, որովհետև այն մեզ ցույց է տալիս Հիսուսին հետևելու ճանապարհը. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի. և ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն» (Մատթ. 16.24-25): Սբ Գրիգորը կամովի, հանուն Քրիստոսի սեփական անձն ու անձնականն ուրանալու և փոխարենը շնորհ և փրկություն գտնելու լավագույն օրինակն է տալիս մեզ: 
Ճշմարիտ է Տիրոջ խոսքը, թե ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Որովհետև մարդու համար ավելի մեծ արժեք ու գանձ չկա այս աշխարհում, քան իր հոգին, որի փրկության համար պետք է անպայման սիրով հետևի Քրիստոսին` ուրանալով իր անձը: Այդ ժամանակ է, որ ձերբազատվելով երկրային կապանքներից, կարժանանանք փրկության և չենք դատապարտվի, երբ մարդու Որդին գա իր Հոր փառքով` հատուցելու մեզ ըստ մեր գործերի:


https://www.facebook.com/EphAstvacabanutyanUx
Դիտումներ: 477 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0