MENU
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 23 » «Մոլորակի ժամ»-ը
13:01
«Մոլորակի ժամ»-ը

Այսօր մեկ ժամով աշխարհի ավելի քան 150 պետության քաղաքներում անջատվելու է խորհրդանիշ շենքերի ու փողոցների լուսավորությունը. մեր մոլորակի բնակիչներին այս «Մոլորակի ժամ» ակցիայով հիշեցվում է, որ արհեստական լուսավորությունը որոշակիորեն սպառնում է մոլորակին, և մոլորակի յուրաքանչյուր բնակիչ, խնայելով էլեկտրաէներգիան, խնայում է մոլորակի ռեսուրսները, և իր չափով կանխում գլոբալ տաքացումը:

Հայաստանում «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան կիրականացվի ժ. 20:30-ից 21:30-ը՝ Երևանում մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի խորհրդանիշ շենքերի և օբյեկտների արտաքին լուսավորությունը, նաև` փողոցներինը: Հայաստանում ակցիան անցկացվում է արդեն հինգերորդ անգամ:

Հիշեցնենք, որ «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը` նպատակ ունենալով հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջը հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:

Դիտումներ: 568 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0