4 տարիների ընթացքում կիստան մեծացել է 6 մմ-ով, 2 կիսագնդերը բաժանող գիծն էլ է շեղվել է 6 մմ-ով։ Անգելինայի մոտ առկա է զուգամիտվող շլություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը։ Առկա է նաեւ ձախակողմյան վերին վերջույթի թուլություն։
Անգելինային անհրաժեշտ է շտապ վիրահատություն, այլապես նա կկորցնի ոչ միայն տեսողությունը... Վիրահատության համար պետք է 17 000 ԱՄՆ դոլար:
Անգելինան ունի նաեւ վերականգնողական երկարատեւ բուժման կարիք` թե հիմա եւ թե վիրահատությունից հետո։
Վերականգնողական բուժումը ներառում է հատուկ մանկավարժ, հոգեբան եւ կինեզիոլոգ։
Անգելինային աջակցողները միավորված են հետևյալ ֆեյսբուքյան էջում։http://www.facebook.com/pages/Օգնենք-Փոքրիկ-Անգելինային/163485073803669
Դուք կարող եք օգնել փոքրիկ Անգելինային` գումար փոխանցելով հետեւյալ հաշվեհամարին.
006-049472-001 (HSBC Բանկ Հայաստան)` դրամային հաշիվ:
Անգելինայի ծնողների հեռախոսահամարներն են. 055 422020 – Արտակ, 096 702520 - Գոհար։